Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony ընկերությունը ցուցադրել է իր նոր սմարթֆոնը
13/12/2013 14:18

Sony ընկերությունը ցուցադրել է իր նոր սմարթֆոնը

Sony ընկերությունը ցուցադրել է իր նոր սմարթֆոնը, որը Xperia Z ultra-ի վերամշակված տարբերակն է:

Նոր սմարթֆոնն անվանվել է Sony Z ultra: Այն աշխատում է Android 4,4 KitKat բաց օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնից հանվել են մի շարք ստանդարտ ֆունկցիաներ, մասնավորապես, ֆոտո-տեսախցիկի խորացված կարգավորումները: Սովորական տեսադարանը (gallery) փոխվել է և վերանվանվել  Google+ Photos: Բացակայում է նաև Bravia Engine-ը:

Սմարթֆոնի օպերացիոն համակարգը ամբողջովին բացվել է և օգտատերը կկարողանա թարգմանել այն ցանկացած լեզվով:

Sony-ի այս սմարթֆոնը նույնպես աչքի է ընկնում իր ոչ այնքան գրավիչ դիզայնով և հագեցած տեխնիկական տվյալներով:

Սմարթֆոնի գնային տվյալները դեռևս պարզ չեն, սակայն վերլուծաբանների կարծիքով, այն կլինի մոտ 500 ԱՄՆ դոլար: