Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Asus ընկերությունը ցուցադրել է իր նոր ultrabook-ը
12/12/2013 14:40

Asus ընկերությունը ցուցադրել է իր նոր ultrabook-ը

Asus ընկերությունը ցուցադրել է իր նոր ultrabook-ը, որը ստացել է ապակյա պատյան: Նոր ուլտրաբուքը նույնպես աշխատում է Android և Windows օպերացիոն համակարգերով: Ուլտրաբուքը բաղկացած է երկու մասից՝ էկրանից, որ ծառայում է որպես պլանշետ ու աշխատում է Android-ով, և ստեղնաշարային բլոկից, որում թաքնված է Windows-ը: Մի օպերացիոն համակարգից մյուսին անցնելու համար նախատեսվել է հատուկ կոճակ:

Նոր ուլտաբուքի հաստությունը փակ վիճակում ընդամենը 15 մմ է:

Ուլտրաբուքը թողարկվել է երկու տարբերակով՝ Asus Zenbook UX 301 և Asus Zenbook UX 302:

Առաջինի վրա տեղադրվել է Intel ընկերության արտադրության Intel HD Graphics 4400 գրաֆիկական քարտ, իսկ երկրորդի վրա՝ NVIDEA GeForce GT 730 2GB  գրաֆիկական քարտ:

UX301-ի վրա տեղադրվել է 2x SSD raid 512 GB-անոց կրիչ, իսկ երկրորդի վրա՝ 750 GB-անոց կոշտ սկավառակ և SSD քեշ՝ 16 GB: Երկու մոդելն էլ օժտված են HDMI ելքով և USB պորտերով:

UX301-ի գինը կազմում է մոտ 2000 ԱՄՆ դոլար, իսկ UX302-ինը՝ 1500 ԱՄՆ դոլար:

AMP