Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Intel-ը կսկսի արտադրել համեմատաբար էժան չիպեր
10/12/2013 21:09

Intel-ը կսկսի արտադրել համեմատաբար էժան չիպեր

Չիպերի համաշխարհային շուկայում մրցակցությունը սրվում է: Էժան, բայց միևնույն ժամանակ որակով չիպեր և պրոցոսորներ արտադրող Mediatek ընկերության բիզնեսի հաջողությամբ ոգևորված՝ մի շարք ընկերություններ, այդ թվում և Intel-ը, որոշել են մրցակցային հայտ ներկայացնել Mediatek-ին, այսինքն՝ վերանայել իրենց պլաններն ու արտադրել առավել էժան չիպեր:

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ արդեն 2014 թվականին Intel-ը կներկայացնի պրոցեսորների միանգամից մի քանի տեսակ՝ նախատեսված սարքավորումների մեծ տեսականու համար: Ընկերությունը խոստանում է արտադրել չիպեր անգամ ամենաէժան պլանշետների համար:

Նշենք, որ այս պահին Intel ընկերությունն արտադրում է Bay Trail-T չիպերը, որոնք նախատեսված են Windows 8/8.1 օպերացիոն համակարգով աշխատող ոչ շատ թանկ պլանշետների համար: