374
21
2808
AppCON 2013. Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի բջջային բովանդակության զարգացմանը

AppCON 2013. Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի բջջային բովանդակության զարգացմանը

Վաղը՝ նոյեմբերի 22-ին, Երևանում տեղի կունենա «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանս: Այն կազմակերպում է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը՝ «Արմենտել» ՓԲԸ (Beeline) աջակցությամբ: Կոնֆերանսի կազմակերպման նպատակի և քննարկման ներկայացված թեմաների շուրջ Geek.am-ը զրուցել է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանի հետ:

- Պրն. Չախալյան, ո՞րն է AppCON 2013 կոնֆերանսի նպատակը:

- AppCON 2013 կոնֆերանսի հիմնական նպատակն է աջակցել հայկական բջջային բովանդանդակության զարգացմանը, որին հասնելու համար տեսնում եմ երկու ուղի՝ ստեղծել նոր հավելվածներ ու ապահովել դրանց առաջխաղացումը, ինչու չէ նաև աջակցել արդեն ստեղծված նախագծերին: Բացի իր այս հիմնական նպատակին ծառայելուց՝ կոնֆերանսը կօգնի նաև հաստատել նոր բիզնես կապեր և գտնել համագործակցության նոր եզրեր:

Հարկ է նշել, որ այսօր Հայաստանում ծրագրավորման մակարդակը բավականին բարձր է: Ծրագրավորողների մեծ մասը աշխատում է արտասահմանյան ընկերությունների համար: Սա շատ գովելի է: Միևնույն ժամանակ, սա խոսում է այն մասին, որ հայաստանյան բիզնես միջավայրը, ինչպես նաև պետական հատվածը առայժմ այքան էլ չեն կարևորում բջջային բովանդակության ուղղությունը: Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում է նկատվում «հայկական» բջջային հավելվածների ոլորտի  որոշակի ակտիվացում, ինչը լավ միտում է:

- Ո՞վքեր են կոնֆերանսի մասնակիցները:

- Կոնֆերանսին հրավիրված են մասնակցելու ծրագրավորողներ, բջջային ծրագրավորմամբ հետաքրքրվող մասնագետներ, ինչպես նաև բիզնեսի, կրթության, մշակույթի, առողջապահության և հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

- Ի՞նչ թեմաներ են քննարկվելու կոնֆերանսի ժամանակ: Ովքե՞ր են հանդես գալու ելույթներով:

- Կոնֆերանսին հրավիրված են շատ հետաքրքիր հյուրեր: «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը կխոսի բջջային բովանդակության զարգացման գործում հեռահաղորդակցության ընկերության դերի մասին: «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հանդես կգա «Microsoft-ի փորձը. Հայալեզու հավելվածների զարգացումը ОС Windows Phone բազայի հիման վրա» զեկույցով:

Ունենք հյուրեր Ռուսաստանից: SPB TV ընկերության զարգացման և էլեկտրոնային բովանդակության գծով տնօրեններ Դմիտրի Ֆիլիպովը և Պյոտր Շերբակովը կխոսեն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային հավելվածների շուկայի միտումների մասին:

Հայաստանում բիզնեսի համար բջջային հավելվածների ստեղծման իրենց փորձը կներկայացնի mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը: PicsАrt ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը կներկայացնի հանրահյատ այս նախագծի հաջողության բանաձևը:

Կոնֆերանսի երկրորդ մասում կլինեն քննարկումներ՝ երկու ողղությամբ՝ «Բջջային տեխնոլոգիաները բիզնեսում» և «Բջջային տեխնոլոգիաների և բջջային բովանդակության զարգացումը հանրային ոլորտում» թեմաներով:

- «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամն ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում:

- Մեր հիմանդրամը հաջորդ տարվա ընթացքում կիրականացնի գործնական մեծ աշխատանք, որի արդյունքում կստեղծվեն մեծ քանակությամբ հայկական բովանդակությամբ արդյունավետ հավելվածներ: Մենք պատրաստվում ենք կոնֆերանսի ընթացքում մանրամասն ներկայացնել մեր առաջիկա ծրագրերը, այնպես որ, բոլորին հրավիրում եմ: Կարծում եմ բավական հետաքրքիր կլինի:

Կարճ հասցե: geek.am/u/3106.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram