Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WinAmp-ը փակվում է ընդմիշտ
21/11/2013 12:14

WinAmp-ը փակվում է ընդմիշտ

Դեկտեմբերի 20-ից մենք այլևս չենք վայելի սիրված երաժշտությունն ամենահին ու տարածված MP-3 նվագարկիչներից մեկով: Գրեթե 15 տարի աշխատանքից հետո AOL-ը փակում է և ծառայության կայքը, և թիմը, որը զբաղվում էր WinAmp-ի մշակմամբ:

Մեջբերում ընկերության բլոգից.

«2013թ. դեկտեմբերի 20-ից Winamp.com-ը և նրա հետ կապված ծառայություններն այլևս հասանելի չեն լինի: Ինչպես նաև Դուք այլևս չեք կարողանա ներբեռնել Winamp Media-ի բոլոր տարբերակները: Ներբեռնեք վերջին տարբերակը մինչ այդ՝ ուշադրություն դարձնելով վերջին թողարկման վերաբերյալ նշումներին:

Շնորհակալություն ավելի քան 15 տարի  Winamp-ին ցուցաբերած աջակցության համար»:

AMP