Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sansung-ը ներկայացրել է Galaxy Gear խելացի ժամացույցները
05/09/2013 12:26

Sansung-ը ներկայացրել է Galaxy Gear խելացի ժամացույցները

Բեռլինում ընթացող IFA ցուցահանդեսի ընթացքում Samsung կորպորացիան ներկայացրել է Samsung Galaxy Gear խելացի ժամացույցները: Ժամացույցն իրենից ներկայացնում է հավելյալ սարք, որն աշխատում է Samsung Galaxy հեռախոսի կամ պլանշետի հետ միասին: Ամեն անգամ, երբ դուք հեռախոսի կամ պլանշետի միջոցով կստանաք նամակ կամ հաղորդագրություն Galaxy Gear-ը կզգուշացնի այդ մասին և դրանք կարդալու կամ դրանց հետ այլ գործողություններ կատարելու հնարավորություն կտա: Իհարկե հնարավորություն կա նաև զանգ կատարել, լսել երաժշտություն, դիտել նկարներ, հաշվարկել քայլերի ընթացքը կամ վառված կալորիաները:

Սարքավորումն օժտված է 320 x 320 կետայնությամբ և 1.63″ տրամագծով Super AMOLED էկրանով: Այն ունի Bluetooth 4.0 + BLE: Ժամացույց օժտված է 1.9MP տեսախցիկով, որի օգնությամբ կարելի է նկարահանել 10 վայրկյան տևողությամբ և 720p որակով տեսանյութեր ու իհարկե լուսանկարներ:

Ներկայումս Galaxy Gear ժամացույցները համատեղելի են միայն Galaxy Note 3-ի և Note 10.1-ի հետ: Մոտ ապագայում ժամացույցները կաշխատեն նաև  Galaxy S4 և Galaxy S3 սմարթֆոնների հետ: Ժամացույցը սմարթֆոնի կամ պլանշետի հետ աշխատում է մինչև 1.5 մետր հեռավորության վրա: Ժամացույցի վրա տեղադրված Find My Device ֆունկցիայի շնորհիվ հնարավորություն է տրվում գտնելու ժամացույցին կից սմարթֆոնը կամ պլանշետը:

Հատուկ ժամացույցի համար ստեղծվել է 70 հավելված: Ժամացույցն արտադրվելու է 6 տարբեր գույներով: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին` աշխարհի 140 երկրում և կարժենա մոտ 300 դոլար: