374
21
2808
Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել

Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել

Լուսանկարների խմբագրման առաջատար մոբայլ հարթակ Picsart-ը մարտի 13-ին գործարկել է PicsArt Gold բաժանորդագրման գործառույթը։ PicsArt Gold-ը հնարավորություն է տալիս հավելվածից օգտվել առանց գովազդի և հավելյալ խմբագրման հնարավորություններով։

PicsArt Gold-ի բաժանորդները հնարավորություն են ստանում անվճար օգտվել հավելյալ պրեմիում բովանդակությունից՝ 3,000 սթիքեր, 300 շրջանակ, 250 տառատեսակ, 200 հետին պատկեր, 200 կոլաժ և 100 դիմակ։ PicsArt Gold բաժանորդների համար պրեմիում բովանդակության ծավալներն անընդմեջ կընդլայնվեն։

Հատկանշական է, որ պրեմիում բովանդակությունն առանձին-առանձին գնելու համար PicsArt-ի օգտատերը պետք է վճարի 2,500 դոլար, իսկ PicsArt Gold-ը հնարավորություն է տալիս սույն բոնվանդակությունից օգտվել ամսական 8 դոլար վճարի դիմաց։ Հնարավորություն կա նաև ավելի մատչելի գնով ձեռք բերելու տարեկան բաժանորդագրություն՝ 47.88 դոլար։ PicsArt-ը հնարավորություն է տալիս PicsArt Gold-ից 7 օր օգտվել անվճար՝ նոր գործառույթի բոլոր առավելությունների բացահայտման նպատակով։

Կարճ հասցե: geek.am/u/5649.html
PicsArt PicsArt Gold Apps Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2621 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Apple-ը թողարկել է կարմիր գույնի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններ

Apple կորպորացիան հերթական անգամ թողարկել է iPhone սմարթֆոնի կարմիր տարբերակը։ Այս անգամ խոսքը iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների մասին է։ Apple կորպորացիան կարմիր ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Beeline. ծախսերի ստուգման հնարավորություն՝ SMS-ի միջոցով

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, ...

Various

image

Փոխհատուցում՝ խարդախության հետևանքով գումարներ կորցրած բաժանորդներին

Beeline-ը հայտարարում է արտասահմանյան զանգերից տուժած հաճախորդներին փոխհատուցում տրամադրելու մասին։ Փոխհատուցվելու են բոլոր բաժանորդների կորուստները, ովքեր մարտի 23-ին և 24-ին զանգեր են ստացել արտասահմանից և հետ ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS