374
21
2808
Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել առևտրային ցանցերից մեկի միջոցով

Նախնական տվյալների համաձայն Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները չափերով նման կլինեն Samsung Galaxy S8 և S8+ սմարթֆոններին՝ 5.8" և 6.2" Super AMOLED էկրաններով և Quad HD+, 2960x1440px կետայնությամբ։ Սմարթֆոնների դիզայնն անչափ նման է նախորդ մոդելներին։ Samsung Galaxy S9+ մոդելը կունենա 6ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ Samsung Galaxy S9՝ 4ԳԲ։ Samsung Galaxy S9+ մոդելը կունենա 12+12 ՄՊ երկակի տեսախցիկ, իսկ Galaxy S9՝ 12 ՄՊ։

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների մարտկոցների հզորությունը 3000 և 3500 mAh է։ Երկու մոդելն էլ ունի մինչև 400ԳԲ ծավալով microSD քարտ տեղադրելու հնարավորություն։ Սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտ։ Սմարթֆոնները կաշխատեն Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով։

Samsung-ը սմարթֆոնները պաշտոնապես կներկայացնի MWC 2018 ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 25-ին։ Սմարթֆոնների պաշտոնական վաճառքները կմեկնարկեն մարտի 8-ին։ Galaxy S9-ի գինը կկազմի 1,127 դոլար, իսկ Galaxy S9+ մոդելը կարժենա 1,255 դոլար։ Սմարթֆոնները կթողարկվեն սև, մանուշակագույն, երկնագույն և մոխրագույն տարբերակներով։

Կարճ հասցե: geek.am/u/5638.html
Photo Samsung Հեռահաղորդակցություն Samsung Galaxy S9

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2639 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Tbilisi Events. հայկական բջջային հավելվածը վրացական շուկայում

«Սպրինտ Կենտրոն» ընկերությունը (sprintcenter.am), որը hայաստանյան ՏՏ ոլորտում ամենահաջողված նախագծերից մեկի՝ Yerevan Events (Երևան Իվենթս) բջջային հավելվածի և yerevanevents.amմիջոցառումների տեղեկատվական համակարգի հեղինակն է, մինչև տարվա ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Վիվասել-ՄՏՍ. Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: «Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով լուսա- և տեսախցիկ, ...

Business

image

Ucom. բաժանորդների համար 43 երկրում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, ...

Various

image

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։ Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS