374
21
2808
Վիվասել-ՄՏՍ. Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

Վիվասել-ՄՏՍ. Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

Honor բրենդը, որ սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդերի շարքում, ազդարարում է երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված Honor 9 Lite-ի վաճառքի սկիզբը Հայաստանում:

Բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկի՝ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվում՝ երկու կրկնակի տեսախցիկ և հեշտ կառավարվող FullView HD էկրան:

2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով, ինչպես նաև գերազանց արդյունքներ ցույց տվել «սև ուրբաթի» ժամանակ մի շարք տարածաշրջաններում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում,  Եվրոպայում և այլուր: Չինական շուկայում ներդրված՝ բիզնեսի տեսանկյունից  հաջողված մոդելը կիրառելով գլոբալ շուկայում՝ Honor-ն իր առջև հավակնոտ նպատակ է դնում  մինչև 2020 թվականը հայտնվել աշխարհում հայտնի սմարթֆոնների խոշորագույն բրենդերի հնգյակում:  Նման հայտարարություն է արել Honor-ի նախագահ Ջորջ Չժաոն այս տարվա հունվարին CES 2018 միջազգային համաժողովի ընթացքում:

«2018 թվականին մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, և այդ առումով՝ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից  մեկն է: Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երևանի և մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո», - ասել է Օու Իվեյը՝ Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահը:

«Honor-ը ճիշտ որոշում է կայացրել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկեր՝ ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը: Մենք հանդիսանում ենք առաջատարը ոչ միայն նորարարությունների, ցանցի և բաժանորդների բազայի, այլև՝ ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի և ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն օպերատորների շարքում առաջինն է նաև մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական և սպառողի համար գրավիչ  առաջարկները Հայաստանի շուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկու կրկնակի տեսախցիկ՝ հաջող լուսանկարների և սելֆիների համար

Միշտ չէ,  որ ֆրոնտալ տեսախցիկը որակով, լուծաչափով և ֆունկցիաներով զիջում է հիմնականին: Ի տարբերություն այլ մոդելների՝ Honor 9 Lite-ն ունի 13 ՄՊ և 2 ՄՊ մոդուլներից բաղկացած երկու կրկնակի տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ նկարներ՝ գտնվելով օբյեկտիվի ցանկացած կողմում: Լրացուցիչ մոդուլը պատասխանատու է բնականություն հաղորդող բոկե էֆեկտի համար, որը, հետին պլանը զրկելով հստակությունից, ավելի արտահայտիչ է դարձնում լուսանկարները: Դիմանկարների որակի բարձրացման ֆիլտրներն ընտրվում են դեմքերի մշակման առավել բնական և որակյալ տարբերակներ ստանալու համար:

Ֆրոնտալ տեսախցիկը ստացել է նաև ժեստերով կառավարման ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս սելֆի անել ավելի հարմար դիրքով: Փականակը գործի դնելու համար բավական է ձեռքը թափահարել կադրում և երկու վայրկյան անց տեսախցիկը կնկարի:

Ֆլագման մոդելի հնարավորությունները՝ մատչելի գնով

Honor 9 Lite-ը ստացել է 5,65 անկյունագծով և 1080×2160 լուծաչափով FullView էկրան, որն ավելի մեծ հարմարավետություն է ապահովում  21:9 կադրի ձևաչափով կինոֆիլմեր դիտելիս, ինտերնետում տեղեկություններ փնտրելիս և կարդալիս:

Սմարթֆոնը կառուցված է  Kirin 659 8-միջուկանի պրոցեսորի  հիման վրա՝ պատրաստված 16 նմ տեխնոլոգիական պրոցեսով և ապահովված Mali-T830 գրաֆիկական մոդուլով:  3 ԳԲ օպերատիվ հիշողությունը ապահովում է մեծ հնարավորություններ ունեցող հավելվածների օգտագործումը և բազմաֆունկցիոնալ ռեժիմների աշխատանքը: Ներկառուցված 32 ԳԲ մարտկոցը և մինչև 256 ԳԲ ծավալով հիշողության քարտը հնարավորություն են տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն և տեսագրություններ: Սմարթֆոնն աշխատում է մի շարք թարմացումներ ստացած Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով և EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով, որոնք ապահովում են օգտագործման առավելագույն հարմարավետություն, արագացնում են հավելվածների աշխատանքը և նվազեցնում էներգասպառումը՝ ի հաշիվ ռեսուրսների խելամիտ բաշխման:

Honor 9 Lite մոդելն արտադրվում է գունային երեք տարբերակով՝ կեսգիշերային սև, շափյուղագույն կապույտ և սառցե մոխրագույն: Հայաստանում Honor 9 Lite-ի վաճառքը մեկնարկում է փետրվարի 14–ին:  Նախնական պատվերներն արդեն ընդունվում են: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 127 900 դրամով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

-----------

Honor-ը Huawei ընկերության  սմարթֆոնների առաջատար բրենդերից է: Սկզբում  Honor անվանումը ստացել  է 2011թվականին թողարկված Huawei սմարթֆոնների մոդելներից  մեկը: 2013 թվականի վերջին որոշում է ընդունվել Honor- ը վերածել ինքնուրույն բրենդի: Համաձայն «For the Brave» (Համարձակների համար) կարգախոսի՝  Honor-ը ստեղծվել է երիտասարդական լսարանի համար, որը հետևում է վերջին տեխնոլոգիական տենդենցներին: Իր հերթին Honor-ը ակտիվ երիտասարդներին առաջարկում է առաջատար մշակումներ և նորագույն լուծումներ: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել  http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաև Facebook, Vkontakte և Instagram սոցիալական ցանցերում:

Huawei–ի արտադրատեսակներն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրներում և օգտագործվում են երկրագնդի բնակչության 1/3-ի կողմից, ինչի շնորհիվ 2016 թվականին Huawei-ն մտել է ամբողջ աշխարհի սմարթֆոն արտադրողների առաջատար եռյակի մեջ: Ընկերությունը բացել է 15 գիտահետազոտական կենտրոն այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը: Huawei Consumer BG–ը Huawei ընկերության բիզնես-ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է սմարթֆոնների, նոթբուքերի և պլանշետների, ձեռքի էլեկտրոնիկայի, շարժական լայնաշերտ հասանելիության սարքավորումների, տան համար առաջարկվող լուծումների, ինչպես նաև ամպային ծառայությունների մշակումով և արտադրությամբ: Huawei–ի գլոբալ ցանցի առավելությունը, ամբողջ աշխարհում աշխատանքային գործունեության ծավալը և զարգացած գործընկերային ցանցը կառուցված են հեռահաղորդակցության ոլորտում 20-ամյա աշխատանքային փորձի հիման վրա: Huawei Consumer BG-ի նպատակն է ապահովել սպառողներին նորագույն տեխնոլոգիական նվաճումներով: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել  http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաև Facebook, вКонтакте, YouTube, OK, Instagram и Twitter սոցիալական ցանցերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Կարճ հասցե: geek.am/u/5624.html
Vivacell-MTS Telecom Telecom Ռալֆ Յիրիկյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2655 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom․ Այսուհետ հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն ViP Premiere HD, ViP ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS