Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի
14/11/2017 23:13

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի վրա կթողարկի միանգամից 3 սմարթֆոն:

Մասնավորապես, կթողարկվի OLED դիսփլեյով երկու սմարթֆոն՝ 5.8″ (458 PPI) և 6.5″ (480-500 PPI) էկրանի չափով, ևս մեկ սմարթֆոն կունենա 6.1″ (320-330 PPI) չափով LCD էկրան։

Բոլոր մոդելները զինված կլինեն տեսախցիկների TrueDepth համակարգով։ Մոդելներից ամենաէժանը կլինի LCD էկրանով մոդելը, որի գինը կկազմի 649-749 ԱՄՆ դոլար, իսկ OLED էկրանով սմարթֆոնները կհանդիսանան iPhone X-ի երկորդ սերունդը։