Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր
01/11/2017 17:34

PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր

PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է  աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:

«Ես հիմնել եմ PicsArt-ը իմ դստեր նման ստեղծարար արտիստների համար՝ որպես ազատ ինքնաարտահայտման ու ստեղծարար փորձարարության համար նախատեսված անվտանգ հարթակ», ասում է PicsArt ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Ես ցանկանում էի ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ կարտահայտեն իրենց ստեղծագործականությունը, մի վայր, որտեղ բոլորի համար ստեղծարարությունն ու միտքը արտահայտելու համար հասանելի կլինեն որակյալ և հեշտ օգտագործվող գործիքներ: Ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարևոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»:

«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը», նշում է Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին: «Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»:

Տոնելով իր վերջին ձեռքբերումը՝ PicsArt-ը շնորհակալություն է հայտնել իր ստեղծարար օգտատերերին և մեկնարկել է հատուկ մրցույթ:

Հավելենք, որ ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի ձեռք բերումից բացի, PicsArt-ն այս տարի գործարկել է նաև նոր գործառույթներ, այդ թվում՝

– iMessage հավելված սթիկերների համար

– Ազատ օգտագործման համար հասանելի և օգտատերերի կողմից ստեղծված սթիքերներ

– Remix Chat

PicsArt-ը  ֆոտոխմբագրման խոշորագույն հավելված է և ստեղծարար համայնք ստեղծագործելու, համագործակցելու և նկարներով կիսվելու համար: PicsArt-ը հնարավորություն է տալիս ինքնուրույն կամ ընկերների հետ համատեղ հեշտությամբ խմբագրել նկարներ, ստեղծել սթիքերներ ու աշխարհի հետ կիսվել ստեղծարար նկարներով: PicsArt անվճար հավելվածն ունի ավելի քան 3000 ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ ու 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: PicsArt համարվում է ազատ օգտագործման համար հասանելի անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը: Ունենալով ավելի քան 450 միլիոն ներբեռնում և ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր՝ PicsArt-ը հասանելի է ամբողջ աշխարհում արդեն 30 լեզուներով: Հավելվածը անվճար է iOS, Android և Windows սարքերի համար: Ներբեռնե՛ք PicsArt հավելվածը կամ այցելե՛ք picsart.com կայք: