Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս
11/09/2017 23:39

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, Samsung-ն օրերս ներկայացրեց Note 8 սմարթֆոնը։ Google-ը նույնպես պատրաստվում է ներկայացնել Pixel-ի երկրորդ սերնդի սարքավորումները։ Նոր սարքեր կթողարկեն նաև շատ այլ ընկերություններ։

Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ կարծում ենք ճիշտ ժամանակն է անդրադառնալ սմարթֆոնների համշխարհային և հայկական շուկաներին, մասնավերապես դրանց բաշխվածությանն ըստ արտադրողների։

Ինտերնետի վիճակագրության և հաշվարկի Statcounter առաջատար ընկերության տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի դրությամբ սմարթֆոնների շուկայի առաջատարը մնում է Samsung կորպորացիան։ 2016թ. օգոստոսի համեմատ հարավկորեացիների մասնաբաժինն աճել է 0.95 տոկոսային կետով և կազմել 33.12%։ Երկրորդ հորիզոնականում է Apple-ը՝ 20.32%՝ +0.25 տոկոսային կետ։ Առաջատար եռյակը եզրափակում է չինական Huawei-ը՝ 4.7%՝ +0.83 տոկոսային կետ։

Չորրորդ տեղում է LG-ն՝ 3.82%՝ -0.5 տ.կ.։ Չինական Xiaomi-ն հինգերորդն է՝ 3.58%՝ +2.64 տ.կ.։ Oppo-ն վեցերորդն է՝ 2.98%՝ +2.57 տ.կ.։ Lenovo-ն յոթերորդն է՝ 2.91%՝ +0.67 տ.կ.։  Ութերորդ հորիզոնականում է Motorola-ն՝ 2.29%՝ +0.06 տ.կ.։ Իններորդ տեղում է Nokia-ն՝ 2.2%՝ -2.89 տ.կ.։ Տասնյակը եզրափակում է Sony-ն՝ 1.63%՝ -0.63 տ.կ.։ Անհայտ սարքերի մասնաբաժինը նվազել է 8.99 տոկոսային կետով և կազմել 6.97%։

Ինչ կայանում է Հայաստանյան տվյալներին, ապա առաջատարը կրկին Samsung-ն է՝ 36.61%՝ +6.01 տոկոսային կետ, երկրորդ տեղում է Apple-ը` 30.73%՝ +1.26 տոկոսային կետ։ Եռյակը եզրափակում է Lenovo-ն՝ 5.32%՝ -1.58 տոկոսային կետ։

4. Huawei` 2.64%՝ +0.84 տոկոսային կետ։ 5. HTC` 2.51%՝ -0.96 տ.կ.։ 6. Micromax` 2.17%՝ +0.3 տ.կ.։ 7. LG` 2.13%՝ -0.35 տ.կ.։ 8. Alcatel` 2.12%` +0.64 տ.կ.։ 9. Nokia` 1.94` -5.3 տ.կ.։ 10. Sony` 1.78%՝ -0.3 տ.կ.։ Անհայտ սարքերի մասնաբաժինը նվազել է 4.96 տոկոսային կետով և կամզել 3.61։