Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. QARTEZ բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով
04/02/2017 14:04

ՎիվաՍել-ՄՏՍ. QARTEZ բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով

«QARTEZ»` գտեք անհրաժեշտ վայրը սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին մեկ հպումով

Ի՞նչ է անում զբոսաշրջիկն անծանոթ որևէ քաղաքում: Նախ, տեղեկություն ստանալու համար, փնտրում է վստահելի, պարզ և մանրամասն ուղեցույց՝ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի և դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին:

Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:

«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական կոորդինատները (տեղադիրքը), ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և անհրաժեշտ այլ վայրերի մասին, անմիջապես շարժական սարքից՝ ընդամենը մեկ հպումով:

««QARTEZ» հավելվածն օգտակար գործիք է: Այն Երևանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը և բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվ՝ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարևոր քայլ է Երևանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում:  Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում ամենաընդարձակ 3G և 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, գրել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տեղեկատվական բնույթ կրող այլ գործողություններ:     

Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:

Նախատեսվում է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը և այլ քաղաքներ: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ (հեռ.՝ 060 27-01-05, էլ. փոստ՝ [email protected]):