Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինչպաիսին կլինի Nokia-ի ապագա առաջատար սմարթֆոնը
25/11/2016 21:14

Ինչպաիսին կլինի Nokia-ի ապագա առաջատար սմարթֆոնը

Համացանցում հայտնվել են Nokia-ի ապագա առաջատարի բնութագրերը, որը կներկայացվի Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսում: Սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով եւ կստանա թոփային բնութագրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է International Business Times-ը:

Աղբյուրի տվյալներով՝ սարքերը կթողարկվեն 5,2- եւ 5,5-դյույմանոց դիսփլեյներով եւ 2K (2560×1440)  լուծաչափով: Կորպուսը պատրաստված կլինի մետաղից եւ պաշտանված կլինի ջուրն ընկնելուց եւ փոշուց: Տարբերակիչ առանձնահատկությունը կդառնա հիմնական խցիկի Carl Zeiss օպտիկան: Արտադրողականության համար պատասխանատու կլինի Qualcomm Snapdragon 820 քառամիջուկ պրոցեսորը:   

Նաեւ, չհաստատված տվյալներով՝ ընկերությունը կհայտարարի Nokia D1C մյուս սմարթֆոնի մասին: Այն կստանա 5,5-դյույմանոց Էկրան՝ Full HD-ով, Snapdragon 430 ութմիջուկանոց պրոցեսոր եւ երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն:

Գործարքի պայմանների համաձայն՝ որն ընկերությունը 2013 թվականին Microsoft-ի հետ կնքել Է հեռախոսների արտադրության գործարարությունը վաճառելիս, Nokia-ն չի կարող սմարթֆոններ թողարկել 2016 թվականի IV եռամսյակից շուտ: Նաեւ Nokia-ն զրկվել Է մինչեւ 2024 թվականը շարժական հեռախոսներում իր առեւտրանշը զետեղելու իրավունքից: