374
21
2808
Apple-ը ներկայացրել է iPhone SE նոր սմարթֆոնը

Apple-ը ներկայացրել է iPhone SE նոր սմարթֆոնը

Այսօր կայացած միջոցառման ընթացքում Apple կորպորացիան վերջապես ներկայացրել է երկար սպասված «փոքր» iPhone-ը, որն անվանվել է iPhone SE: Սմարթֆոնի էկրանը 4" է, ինչը զգալիորեն փոքր է iPhone 6 և 6S սմարթֆոնների էկրաններից և հավասար iPhone 5 և iPhone 5S մոդելներին։ Ընդհանրապես iPhone SE-ն արտաքնապես շատ նման է 5-րդ սերնդի iPhone-ներին։

Սմարթֆոնի էկրանի կետային խտությունը 1136х640 է, այն զինված է Apple A9 պրոցեսորով, որը SE-ի արտադրողականությունը համադրելի է դարձնում iPhone 6S-ի հետ։ Սմարթֆոնի ներքին հիշողությունը 16 կամ 64ԳԲ է։ Հիմնական տեսախցիկը 12ՄՊ է, այն հնարավորություն է տալիս նկարել 4K տեսանյութեր։ Սմարթֆոնի վրա տեղադրված է նաև NFC չիպ։ Ինչ կայանում է օպերացիոն համակարգին, ապա սմարթֆոնը կգործի iOS 9.3 օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնների գներն ԱՄՆ-ում հետևյալն են՝ 16ԳԲ՝ 399 դոլար և 64ԳԲ՝ 499 դոլար։

Կարճ հասցե: geek.am/u/5249.html
Apple Smartphones Apple iPhone SE

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram