Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է Galaxy S7 և Galaxу S7 edge սմարթֆոնները
22/02/2016 14:30

Samsung կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է Galaxy S7 և Galaxу S7 edge սմարթֆոնները

Բարսելոնայում ընթացող MWC ցուցահանդեսի շրջանակներում հարավկորեական Samsung կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր սերունդը՝ Galaxy S7 և Galaxу S7 edge։ Առաջին հայացքից սմարթֆոնները չափազանց նման են անցյալ տարի թողարկված S6 շարքի մոդելներին, սակայն ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ S7 մոդելները զգալիորեն գերազանցում են S6 շարքին։

S7 edge-ի էկրանի անկյունագիծը մեծացել է և այժմ կազմում է 5.5″, մինչդեռ S7-ի անկյունագիծը մնացել է նույնը՝ 5.1։ Երկու մոդելի էկրանների կետային խտությունը կազմում է 2560×1440 px:

8.5 ժամ HD տեսանյութ դիտելու դեպքում S7-ի լիցքավորումը 100%-ից կնվազի մինչև 55%, իսկ S7 Edge-ի լիցքավորումը՝ մինչև 50%։ Սմարթֆոնները ամբողջովին լիցքավորելու համար պետք է 90-100 րոպե։

Կախված մոդիֆիկացիայից՝ սմարթֆոնը կարող է զինված լինել կամ քառամիջուկ Qualcomm Snapdragon 820-ով, կամ էլ ութմիջուկանի Exynos 8890-ով։

Սմարթֆոնների օպերացիոն հիշողությունրը 4ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32ԳԲ։ Հնարավորություն կա նաև տեղադրելու մինչև 2ՏԲ ծավալով հիշողության քարտ։

Սարքերի հիմնական տեսախցիկը 12ՄՊ է, իսկ դիմայինը՝ 5ՄՊ։ Մարտկոցի հզորությունը 3000/3600 mAh է։

Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի այս տարվա մարտի 11-ից։