Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը գործարկել է «Live» ուղիղ տեսահեռարձակման գործառույթը
19/02/2016 09:34

Facebook-ը գործարկել է «Live» ուղիղ տեսահեռարձակման գործառույթը

Որոշակի ժամանակ Facebook-ը ԱՄՆ-ում փորձարկում էր ուղիղ տեսահեռարձակման «Live» գործառույթը։ Գործառույթը հնարավորություն է տալիս Facebook-ում իրականացնել ուղիղ տեսահեռարձակումներ։

Մինչ այժմ «Live» գործառույթը կարող էին օգտագործել օգտատերերի անչափ նեղ շրջանակ՝ հիմնականում ԱՄՆ աստղերը և հայտնի այլ մարդիկ։ Այժմ Live գործառույթը կարող են օգտագործել iOS սարքերում գործարկված Facebook հավելվածի միջոցով։ Դեռևս տեղեկատվություն չկա, թե երբ «Live» գործառույթը կհայտնվի Android սարքերի վրա, սակայն կարծում ենք, որ այն շատ չի ուշանա։

Live գործառույթի հիմնական մրցակիցը Twitter-ի կողմից գործարկված Periscope-ն է։ Սա նշանակում է, որ խոշորագույն սոցիալական ցանցերի միջև մրցակցության ևս մեկ ճակատ է բացվում։

Վերջին ժամանակաշրջանում Facebook-ը մեծ ուշադրություն է դարձնում տեսաբովանդակությանը, ինչը բերել է նրան, որ Facebook-ում տեսադիտումների օրական քանակը 3 մլրդ է։ Կարելի է պնդել, որ Live-ի գործարկմամբ այս ցուցանիշն ավելի կաճի։