Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՎիվաՍել-ՄՏՍ. օպերատորի ծածկույթի քարտեզը և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը
01/02/2016 21:11

ՎիվաՍել-ՄՏՍ. օպերատորի ծածկույթի քարտեզը և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (հղում կայքին՝ http://u.b24.am/TlnQaV): Տվյալ տեղեկությունները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com