374
21
2808
Beeline. «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողներն հայտնի են

Beeline. «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողներն հայտնի են

Beeline-ը Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին։
Հայաստանում հաղթող թիմերն են` «DailyDoc», «Localz» և «Medlee»:

Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Մոսկվայում հունվարի 27-28-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:

«ՎիմպելԿոմ»-ում մենք մշտապես փնտրում ենք նորարարական բջջային լուծումներ: «Eurasia Mobile Challenge»-ն երիտասարդ տաղանդավոր ձեռներեցներին հնարավորություն է տալիս հանդես գալ ստեղծագործ և իրագործելի գաղափարներով, և ես ակնկալում եմ տեսնել այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Մոսկվայում տեսնել մասնակիցների ներկայացումները», - ասաց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Գլխավոր տեխնիկական տնօրեն Յոգեշ Մալիկը:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթողներին` այս բարդ և ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են ամենանորարար և ստեղծագործ լուծումները: Մաղթում եմ նրանց հաջողություն Մոսկվայում կայանալիք առաջիկա տարածաշրջանային եզրափակչում և հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սեպտեմբերին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ: Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետևյալ կատեգորիաներում` «ժամանց և մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: Թիմերը գնահատվել են տեղական և միջազգային ձեռներեցների, ինչպես նաև «ՎիմպելԿոմ»-ի ղեկավարների կողմից հետևյալ չափանիշներով` նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն, յուրօրինակություն, բիզնես մոդելի իրագործելիություն:

Հաղթող թիմերը կհրավիրվեն ներկայացնելու իրենց պրեզենտացիաները տարածաշրջանային եզրափակչին, որտեղ Եվրասիա տարածաշրջանից ընտրված երեք հաղթողները կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5192.html
Beeline Apps Beeline Huawei Անդրեյ Պյատախին Eurasia Mobile Challenge DailyDoc Localz Medlee

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram