374
21
2808
Վիվասել-ՄՏՍ. 2.5G/3.5G նոր բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում

Վիվասել-ՄՏՍ. 2.5G/3.5G նոր բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում

Հայաստանում ամենամեծ ծածկույթ ունեցող բջջային ցանցն էլ ավելի է ընդարձակվում. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում իր ձեռքբերումներով: Այսօր ևս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում՝ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ՝ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ և վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:

Ջրարբիի բազային կայանը գյուղական վայրերում վերջերս կառուցված կայաններից մեկն է: Առհասարակ` կայանի կառուցման աշխատանքներին նախորդում է տեղանքի որոշումը՝ բարձր ճշգրտության ռադիոսարքավորումների միջոցով: Այնուհետև սկսվում են շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի: Առանձին տեղանքներում հիմքը կառուցելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել գրունտային ջրերը: Հաջորդ փուլում կառուցվում է աշտարակը, որի վրա տեղադրվում են ալեհավաքն ու ռադիո-ռելեային սարքավորումները: Ամենավերջում կատարվում է թվային սարքավորումների տեղադրումն ու միացումը, որից հետո բազային կայանը գործարկվում է:

Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ ևս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ը՝ շինությունների տանիքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում:

4G/LTE ցանցի ընդլայնումը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է մատուցում: Հայաստանում 4G/LTE ցանցի ծածկույթը կազմում է 45.7%: Ներբեռնման 150 Մբիթ/վրկ և վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G տեխնոլոգիան հասանելի է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Արմավիրում և Վաղարշապատում:  Մինչև տարեվերջ ցանցը կհամալրվի ևս 5 4G/LTE բազային կայանով: Այսպիսով՝ LTE (eNodeBs) կայանների ընդհանուր թիվը կհասնի 255-ի:

«Ընկերության գործունեության առաջին փուլում մենք առաջնորդվում էինք հետևյալ կարգախոսով՝ բջջային հաղորդակցությունը պետք է հասանելի լինի անգամ հեռավոր սարերում գտնվող հովիվներին: Մենք խոստացանք և կատարեցինք մեր խոստումը: Ներկայումս ոչոք չի զարմանում այն փաստից, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն է՝ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G և 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի ամենահեռավոր բնակավայրերում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

3.5G և 4G ծառայությունների շնորհիվ ընկերության բաժանորդները հնարավորությունունեն օգտվելու առցանց ամենանորարարական ծառայություններից, առավել արդյունավետ դարձնել համացանցից օգտվելը աշխատանքի և ժամանցի համար, խաղալ առցանց խաղեր, օգտվել տեսասթրիմինգի ծառայություններից և դիտել HD տեսանյութեր բոլորովին նոր որակով՝ առանց ֆիքսված ցանցից կախում ունենալու:

Որպես նորարարությունների առաջատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկող աշխարհում առաջատար մատակարարների հետ:

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

Կարճ հասցե: geek.am/u/5138.html
Հայաստան Վիվասել-ՄՏՍ 3G Հայաստան Vivacell-MTS

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram