Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը ներկայացրել է Nexus 6P և Nexus 5X սմարթֆոնները
30/09/2015 11:48

Google-ը ներկայացրել է Nexus 6P և Nexus 5X սմարթֆոնները

Ինչպես և սպասվում էր սեպտեմբերի 29-ին Google կորպորացիան ներկայացրեց Nexus սմարթֆոնների հերթական սերունդը: Հանրությանն են ներկայացվել Nexus 6P և Nexus 5X մոդելները:

Nexus 6P սմարթֆոնն արտադրվել է չինական Huawei ընկերության կողմից: Այս մոդելը Nexus-ների շարքում առաջին մետաղյա սմարթֆոնն է:

Սմարթֆոնն ունի 5.7՞ անկյունագծով AMOLED էկրան, որի կետային խտությունը 2560x1440px է: Nexus 6P-ն զինված է Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով և ունի 3GB օպերատիվ հիշողություն: Օգտատերերին առաջարվում է ներքին հիշողության երեք ծավալ՝ 32/64/128 GB: Մարտկոցի հիշողությունը  3 450 mAh է, չափսերը՝ 159,4×77,8×7,3 մմ, իսկ քաշը՝ 178 գրամ:

Սմարթֆոնի նորամուծություններից մեկը մատնահետքերի սկաներն է: Nexus 6P-ի հիմնական տեսախցիկը 12.3 Mp է. իսկ դիմայինը՝ 8Mp:

Սմարֆոնը ԱՄՆ-ում կվաճառվի հետևյալ գներով՝ 32GB հիշողությամբ՝ 499$, 64GB՝ 549$ և 128GB՝ 649$: Nexus 6P-ն արտադրվում է երեք գույնով՝ սև, սպիտակ և մոխրագույն:

Nexus 5X մոդելը, ինչպես և նախորդ Nexus 5-ը, արտադրվել է հարավկորեական LG-ի կողմից: Այն ավելի փոքր է քան Nexus 6P-ն:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 5.2″ է, իսկ կետային խտությունը 1920x1080px: Էկրանը ամրացված է նաև Gorilla Glass 3 ապակիով:

Հիմնական տեսախցիկը 12.3 Mp է, իսկ դիմայինը՝ 5MP: Այս մոդելի վրա ևս տեղադրվել է մատնահետքերի սկաներ: Nexus 5X-ը զինված է Qualcomm Snapdragon 808 պրոցեսորով, օպերատիվ հիշողությունը 2GB է, իսկ մարտկոցի հիշողությունը 2700 mAh է: Սմարթֆոնը կարտադրվի ներքին հիշողության երկու տարբերակով՝ 16GB և 32 GB:

16GB հիշողությամբ մոդելի գինը կլինի 379$ է, իսկ 32GB՝ 429$: Nexus 5X-ը կարտադրվի սպիտակ, սև և անանուխի գույներով: