374
21
2808
Ներկայացվել են iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները

Ներկայացվել են iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները

Սեպտեմբերի 9-ին Apple կորպորացիան ներկայացրել է iPhone սմարթֆոնների հերթական սերունդը: Նշենք, որ նոր սմարթֆոնների արտաքինը գրեթե չի տարբերվում անցյալ տարի թողարկված iPhone 6 և 6 Plus սմարթֆոններից: Ինչպես և սպավում էր, հիմնական փոփոխությունները վերաբերում են սմարթֆոնների տեխնիկական և ծրագրային կարողություններին:

Նոր մոդելներում Apple-ը ներդրել է 3D Touch համակարգը, որը շատ նման է Apple Watch-երում ներդրված Force Touch համակարգին: Համակարգը հնարավորություն է տալիս տարբերակել էկրանի սեղմումներն ըստ ուժգնության և դրանից կախված գործարկել տարբեր ֆունկցիաներ:

Սմարթֆոնների նախնական պատվերը կմեկնարկի սեպտեմբերի 12-ից, իսկ առաքումները՝ սեպտեմբերի 25-ից:

iPhone 6S մոդելը զինված է A9 պրոցեսորով, որը 70%-ով ավելի արագ է քան A8 պրոցեսորը, որով զինված էր iPhone 6 մոդելը: Սմարթֆոնի վրա տեղադրվել է 12MPx կետայինությամբ հիմնական տեսախցիկ, որը թույլ է տալիս նկարահանել 4K որակի տեսանյութեր. իսկ դիմային տեսախցիկի կետայինությունը 5MPx է:

iPhone 6S-ում իրականացված նորամուծություններից մեկն էլ անվանվել է Live Photos: Նորամուծության շնորհիվ հնարավոր է նկարել շարժական նկարներ, համացանցում այս նկարներն արդեն իսկ անվանվում են Հարի Փոթերի նկարներ՝ հավանաբար դրանք նմանացվում է հայտնի ֆիլմում ներկայացված շարժական կտավներին կամ օրաթերթերի նկարներին: Apple-ը հայտարարել է, որ Facebook-ը մոտ ապագայում հնարավորություն կտա ցուցադրել և տարածել նոր շարժական նկարները:

Սմարթֆոնների հիշողության ներքին ծավալը չի փոխվել՝ առկա են 16. 32 և 128 ԳԲ հիշողությամբ սարքեր: Ասենք, որ ավելացվել է iPhone-ի ևս մեկ գունային տարբերակ՝ Rose Gold / Ոսկյա Վարդագույն, պահպանվել են նաև նախկին գունային տարբերակները՝ Տիեզերական Մոխրագույն, Արծաթե և Ոսկյա:

Սմարթֆոնները կարշխատեն iOS 9 օպերացիան համակարգով, որը ներբեռնման համար հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից:

Խոսելով iPhone 6S Plus մոդելի մասին, պետք է նշենք, որ iPhone 6S մոդելի համեմատ հիմնական տարբերությունները երեքն են՝ առաջին հերթին դա էրկանի չափն է, այնուհետ մարտկոցի հզորությունը և վերջապես iPhone 6S Plus-ի տեսախցիկի կայունացման համակարգն ավելի հզոր է: Մնացած բոլոր ցուցանիշներով սմարթֆոնները չեն տարբերվում:

Կարճ հասցե: geek.am/u/5108.html
Apple Smartphones Video Apple iPhone 6S iPhone 6s plus Photo Video

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram