Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ի հովանավորությամբ մեկնարկում է «Eurasia Mobile Challenge» մրցույթը
09/09/2015 15:15

Beeline-ի հովանավորությամբ մեկնարկում է «Eurasia Mobile Challenge» մրցույթը

Աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը «ՎիմպելԿոմ»-ը (գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում և սպասարկում է ավելի քան 218 մլն. հաճախորդի) հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է ողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդներ բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար:  

Մրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։  Յուրաքանչյուր մասնակցի հիմնական խնդիրն է ստեղծել բջջային լուծում իր երկրի համար և այնուհետև ներկայացնել այն հանձնաժողովին: Մասնկիցները պետք է մշակեն մի յուրահատուկ և նորարարական հավելված կամ առաջարկեն մի համակարգ,  որը հնարավորություն կտա հաղթահարել իրենց երկրում առաջացած ինչ–որ խնդիր, որի հետ հաճախ են բախվում տվյալ երկրի օգտատերերը։

«Աշխարհն օրեցօր դառնում է ավելի ու ավելի թվային և հաճախորդամետ, իսկ նորարարությունները և զարգացման գործընթացը հաճախ չի լինում  այնքան արագ, որքան մենք կցանկանայինք։  Ընկերության շրջանակում  մենք անում ենք հնարավոր ամեն ինչ  մեր բաժանորդներին առաջարկելու նորարական ապրանքներ ու ծառայություններ, սակայն այս անգամ որոշեցինք այս գործընթացին ներառել «երիտասարդ ուղեղներ» ողջ աշխարհից։ Այս մրցույթի նպատակն է նպաստել ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը` ապագայի ձևավորման կոմերցիոն հնարավորությունների ստեղծման համար երիտասարդությանն ազգային, տեղական և պոտենցիալ գլոբալ հարթակ տրամադրելու միջոցով», – նշեց «ՎիմպելԿոմ»-ի Գլխավոր տեխնիկական տնօրեն Յոգեշ Մալիկը:

«Հայաստանում այս գլոբալ մրցույթը հայտարարելով` Beeline-ը նպատակ ունի ներգրավել տաղանդավոր հայ երիտասարդների, ովքեր ցանկանում են կյանքի կոչել իրենց գաղափարները և ներկայացնել ամենաարդիական բջջային լուծումները ազգային և միջազգային հարթակներում: Թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը, հնարավոր է, կդառնան հերթական նշանակալի երևույթը բջջային տեխնոլոգիաների ոլորտում, և մենք ցանկանում ենք լինել ծառայությունների և բիզնես մոտեցման այս փոխակերպման էպիկենտրոնում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Այսօր մեկնարկող մրցույթը տեխնիկական և ոչ տեխնիկական մասնագիտություն ունեցող երիտասարդներին տրամարդում է գլոբալ հարթակ` ստեղծելու հնարավորություններ, որոնք կօգնեն ապագան կերտելու գործում, ինչպես նաև կխթանեն  տնտեսական աճն երկրում և տարածաշրջանում:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցկացվի «Eurasia Mobile Challenge» մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Գրանցվել կարելի է eurasiamobilechallenge.com հղումով: Այնուհետև կարելի սկսել բջջային լուծումների մշակումը, որոնք կներկայացվեն հոկտեմբերի կեսին մեկնարկող Bootcamp տեղական ծրագրերին:

Bootcamp ծրագրերի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք դասընթացների և կատարելագործել իրենց հայեցակարգերը: Նրանք նաև հնարավորություն կունենան դիմել տեղական կամ միջազգային ուղղորդող մասնագետներին, ովքեր կօգնեն նրանց գաղափարը վերածել իրագործելի բջջային լուծման:

Մասնակիցների աշխատանքները կգնահատվեն յուրաքանչյուր երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Դասընթացներից հետո յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակիչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ, անհրաժեշտ սարքավորումներ և լիովին վճարվող ուղեգիր` մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Global Mobile Challenge մրցույթում, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը: Մրցույթն անցկացվում է Huawei ընկերության ռուսաստանյան ստորաբաժանման հետ համատեղ:

Հեռանկարային և կոմերցիոն տեսանկյունից կենսունակ գաղափարները կարող են հավակնել համաշխարհային ներկայացման, և, հնարավոր է, դառնան հաջորդ նշանակալի իրադարձությունը բջջային տեխնոլոգիաների ոլորտում: