Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone 7-ը կլինի Apple-ի կողմից արտադրված ամենաբարակ սմարթֆոնը
07/09/2015 16:06

iPhone 7-ը կլինի Apple-ի կողմից արտադրված ամենաբարակ սմարթֆոնը

Ինչպես հայտնի է Apple կորպորացիան օրերս կներկայացնի iPhone 6S նոր սմարթֆոնը: Սպասվում է, որ այն արտաքնապես չի տարբերվի նախորդ՝ iPhone 6, մոդելից: Հիմնական տարբերությունը կայանում է հզորացված տեխնիկական հնարավորությունների և նոր iOS օպերացիոն համակարգի մեջ: Այդ իսկ պատճառով էլ iPhone 6S-ի նկատմամբ հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ՝ իհարկե, համեմատած iPhone 6-ի հետ:

Վերոնշյալի հետևանքով արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացնում 2016թ.-ին թողարկվելիք iPhone 7 մոդելը, որը պետք է, որ զգալիորեն տարբերվի նախորդ մոդելներից: KGI Securities գործակալության վերլուծաբան և ապագա iPhone-ների մեծ «գուշակ» Մինգ Չի-Կուոն հայտնել է, որ iPhone 7 սմարթֆոնը կլինի Apple-ի կողմից արտադրվածներից ամենաբարակը: Խոսքը գնում է 6-6.5 մմ-ի մասին, հիշեցնենք, որ iPod Touch և iPad Air 2 սարքերն ունեն միայն 6.1 մմ հաստություն, իսկ iPhone 6 և iPhone 6 plus մոդելները համապատասխանաբար՝ 6.9 և 7.1 մմ: