374
21
2808
Beeline-ը գործարկել է «Սակագնային խորհրդատու» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «Սակագնային խորհրդատու» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Սակագնային խորհրդատու» ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները կարող են էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ անվճար տեղեկատվություն իրենց համար առավել շահավետ և հարմար սակագնային փաթեթի վերաբերյալ:
Խորհրդատվություն ստանալու համար բաժանորդը պետք է իր էլեկտրոնային փոստի հասցեն ուղարկի 2210 անվճար կարճ համարին, որից հետո նա նշված հասցեով կստանա իր համար առավել հարմար սակագնային փաթեթի նկարագրությունը: Սակագնային փաթեթն առաջարկվում է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդի կողմից օգտագործված ծառայությունների ծավալի հիման վրա. Beeline ցանցում և ՀՀ և ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցերում օգտագործված խոսելաժամանակ, SMS-հաղորդագրությունների քանակ և օգտագործված ինտերնետի ծավալ։

«Բաժանորդների պահանջները բավարարելու նպատակով մեր ընկերությունն առաջարկում է բազմաթիվ սակագնային փաթեթներ և ծառայություններ, որոնցից մեր հաճախորդները գտնում են իրենց համար առավել հարմար տարբերակ: Եթե նախկինում բաժանորդները սակագնային փաթեթն ընտրում էին ինքնուրույն կամ ընկերների և հարազատների խորհրդով, ապա այժմ «Սակագնային խորհրդատու»-ն պատրաստ է այս ամենն իրականացնել Beeline-ի բոլոր հաճախորդների համար` առաջարկելով ամենաշահավետ սակագնային փաթեթը, - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Սակագնային խորհրդատու» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am պաշտոնական կայքում։

Կարճ հասցե: geek.am/u/5091.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին Սակագնային խորհրդատու

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram