374
21
2808
Beeline-ը պարգևատրեց «Կապի մեջ» մրցույթի հաղթողին

Beeline-ը պարգևատրեց «Կապի մեջ» մրցույթի հաղթողին

Beeline-ը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Կապի մեջ»  մրցույթի հաղթողին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի առավել ակտիվ մասնակիցները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է Facebook սոցիալական ցանցի 692 օգտատեր։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Կապի մեջ» մրցույթի հաղթող երևանաբնակ Նարինե Ռոստոմյանին հանձնեց  գլխավոր մրցանակը`  բացառիկ սմարթ-պայուսակը։

«Ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողին և մաղթում հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություններ այս բացառիկ պայուսակի հետ միասին: Մրցույթը նվիրված էր մեր ռոումինգային առաջարկին, որը մասնավորապես գործում է Ռուսաստանում, Իտալիայում և Վրաստանում։ Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, Վրաստանում իրենց ամառային հանգիստը  նախընտրում են անցկացնել հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը: Մենք առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը և խոսել Ձեր ընկերների ու հարազատների հետ աննախադեպ 24.99 դրամ սակագնով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության շրջանակում Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:

«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։
«Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5061.html
Beeline Telecom Beeline Անդրեյ Պյատախին Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram