374
21
2808
Հուլիսի 1-ին կմեկնարկի Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը

Հուլիսի 1-ին կմեկնարկի Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այն կսկսվի 2015թ.-ի հուլիսի 1-ին ժամը 17:00-ին Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի և Էջմիածնի վեց Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Յուրաքանչյուր վաճառքի և սպասարկման գրասենյակի առաջին 100 գնորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Սմարթֆոնների և պլանշետների գնորդների միջև ժամը 22:00-ին Beeline-ի Երևանի և 20:00-ին մարզային գրասենյակներում կխաղարկվի հատուկ մրցանակ:

«Beeline–ի բրենդային սմարթֆոնները արդեն երկու անգամ դարձել են ամենավաճառվողները Հայաստանում: Սմարթֆոնները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից՝ շնորհիվ նորաոճ դիզայնի, օպերացիոն համակարգի և մատչելի գնի: Beeline-ը կրկին անգամ պատրաստ է հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին նոր սարքավորումներով՝ երկու SIM-քարտի հնարավորությամբ սմարթֆոնով և IPS էկրանով արագագործ պլանշետով: Բացի այդ, հուլիսի 1-ից Beeline–ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում մեր բաժանորդները կստանան նվերներ և կմասնակցեն խաղարկությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline –ի սմարթֆոններն և համակարգչային պլանշետներն աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, իսկ Beeline սմարթֆոնը թույլ է տալիս օգտագործել երկու SIM-քարտ:

Կարճ հասցե: geek.am/u/5046.html
Beeline Smartphones Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram