Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանում ներկայացվել է Galaxy S6 նորագույն սմարթֆոնը
08/04/2015 13:39

Հայաստանում ներկայացվել է Galaxy S6 նորագույն սմարթֆոնը

Ապրիլի 7-ին Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները: Տարիներ ի վեր շուկայի առաջատար «Samsung Electronics»-ն իրականացնում է իր հաճախորդների ապագայի երազանքները և ստեղծում ապագան ներկայի վերածելու հիանալի հնարավորություններ:

Galaxy ընտանիքի hաջորդ սերնդի այս նորագույն սմարթֆոնի դիզայնի բարդ նախագծում կիրառված են հատուկ նյութեր՝ մետաղի և ապակու կատարյալ ներդաշնակությամբ: Նրբագեղ ձևավորումն արված է հարթ ապակե կոր եզրերի և մետաղական մասերի ճշգրիտ համադրությամբ: Այս սմարթֆոններում համադրված են նրբագեղությունն ու նորարարությունը: Կոր եզրերի շնորհիվ կարելի է արագ ստուգել, պատասխանել զանգերին, հաղորդագրություններին ու նամակներին:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Բադուևը, ով ասաց, որ սմարթֆոնների վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին: «Մարտի 1-ին Samsung ընկերությունը ներկայացրեց իր առաջատարին՝ Samsung Galaxy S6-ը: Այն ներկայացված է երկու տարբերակով՝ Samsung Galaxy S6՝ դասական հարթ էկրանով, և Galaxy S6 Edge, որն ունի երկկողմանի կոր եզրերով էկրան»,-նշեց պարոն Բատուևը:

Գեղեցիկ արտաքին տեսքից բացի, սարքն օժտված է հզոր բնութագրիչներով: Samsung Galaxy S6 սմարթֆոնն ունի 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ 5.1-դյույմանոց էկրան և 64 բիթանոց Exynos 7420 պրոցեսոր:

Սմարթֆոնները կարծես ստեղծված լինեն սելֆիների սիրահարների  համար: Սմարթֆոնների տեխնիկական առանձնահատկությունները ներկայացրեց  Աշոտ Բուդաղյանը, ով Samsung Electronics-ի շարժական սարքավորումների բաժնի ղեկավարն է: «Կարելի է ընտրել 5 կոնտակտ,  ամրակցել դրանց գույներ և դրա շնորհիվ այդ կոնտակտներից ստացվող զանգերը և հաղորդագրությունները կառավարել ավելի հեշտ և մատչելի: Տեսախցիկն առանձնանում է լուսային ուղեծիրով, HDR իրական ժամանակում նկարահանելու հնարավորությամբ, ունի հետևող ֆոկուս, օպտիկական ստաբիլիզացիա և տեսախցիկի արագ գործարկում: Թե՛ հիմնական, թե՛ դիմային տեսախցիկների շնորհիվ լուսանկարները դառնում են ավելի հստակ և գունեղ: Ինչպես նաև լուսանկարների բարձր որակ է ապահովվում անգամ ամենաթույլ լուսավորության պայմաններում: Հիմանական տեսախցիկը 16 մեգապիքսել է, իսկ դիմային տեսախցիկը՝ 5 մեգապիքսել: Երկու տեսախցիկն էլ ունեն HDR իրական ժամանակում նկարահանելու հնարավորություն»,- նշեց Աշոտ Բուդաղյանը:

Լավագույն հիշողությունները պահելու համար կարելի է օգտագործել սմարթֆոնի 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությունը: Սմարթֆոնները համալրված է ամենաթարմ Android օպերացիոն համակարգով` 5.0.2 (Lollipop):

Շրջանակը պատրաստված է նորագույն գերամուր ալյումինից, որն օգտագործվում է   օդանավերի, զբոսանավերի և լեռնային հեծանիվների արտադրության մեջ: Այն 1.5 անգամ ավելի ամուր է, քան շուկայում ներկայացված այլ սմարթֆոնների շրջանակները:

Սմարթֆոնների մարտկոցն ունի արագ լիցքավորվելու հնարավորություն, ինչը թույլ կտա ձեզ 2 ժամ վայելել բարձրորակ վիդեո, և դա սմարթֆոնն ընդամենը 10 րոպե լիցքավորելու դեպքում:

Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միխայիլ Բատուևը հանդիպման ընթացքում նշեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց ավանդույթներին և դարձյալ անակնկալ են պատրաստել հավատարիմ հաճախորդների համար. «Մենք այսօր ուզում ենք հայտարարել նաև, որ մեր նախաձեռնությամբ մեկնարկում է խաղ, որը կրում է «Ապագան այստեղ է» անունը: Այս խաղի մասնակիցները կստանան բացառիկ հնարավորություն գնելու այն 99% զեղչով: Դրա համար անհրաժեշտ է անել սելֆի Samsung ապրանքանիշի կողքին և տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի տեղադրվող հրահանգներին: Բացի այդ անակնկալների կարժանանան նաև խաղի լավագույն ինը մասնակիցները»:

2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ձեռք կբերեն Samsung  Galaxy S6 50%, իսկ 6-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 30% զեղչով: