Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը  բարելավել է GSM և  3G ցանցերը Երևանում
23/03/2015 20:02

Beeline-ը բարելավել է GSM և 3G ցանցերը Երևանում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում 3G-ծածկույթի որակի բարելավման մասին: Մասնավորապես, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում` Կոմիտասի պողոտայում և Նորք-Մարաշ վարչական շրջաններում տեղադրվել են երկրորդ և երրորդ սերնդի  նոր բազային կայաններ և ցանցի ազդանշանի ուժեղացուցիչներ:

«Beeline-ի բջջային բաժանորդների քանակն աճում է՝ հետևաբար ավելանում է նաև բջջային ինտերնետից օգտագործողների թիվը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր օգտվում են Beeline-ի ծառայություններից։ Հավատացնում եմ, որ մենք շարունակաբար բարելավելու ենք սպասարկման որակն ու կապի ծածկույթը, որպեսզի մեր բաժանորդները կարողանան հեշտությամբ օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայություններից»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014 թ.-ին  Beeline-ը Հայաստանում ռեկորդային թվով GSM և 3G ցանցերի բազային  կայաններ է տեղադրել:

Հայաստանում Beeline-ի 3G ցանցի ծածկույթին կարող եք ծանոթանալ www.beeline.am պաշտոնական կայքում։