374
21
2808
Twitter-ը դադարեցրել է Meerkat-ի հետ համագործակցությունը:

Twitter-ը դադարեցրել է Meerkat-ի հետ համագործակցությունը:

Twitter-ի որոշումը սահմանափակել Meerkat-ի մուտքը իրենց ծառայություն, ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ ընկերությունը գնել է Meerkat-ի մրցակցին:

Meerkat-ը, որը նոր live video հոսքերով կիսվող հավելված է, շատ արագ գրավեց տեխնոլոգիաների աշխարհը: Պատճառն այն է, որ հավելվածը թույլ է տալիս հեշտությամբ կիսվել live video հոսքերով ձեր Twitter-ի հետևորդների հետ:  Այն անգամ կարող է ներբեռնել այդ տեսանյութերն այն հաշիվներ, որոնց դուք հետևում եք Twitter-ում, ինչպես նաև այն հաշիվներ, որոնք ձեզ են հետևում: Այդ կերպ, դուք կարող եք տեսնել թե ինչ են անում ձեր ընկերները Meerkat-ում: Այս ամենը իրականացնելու համար կարիք չկա գտնելու այդ հաշիվները կամ առանձին ձեռքով ավելացնելու:

Սակայն, համաձայն Մեթ Հոնանի (Mat Honan) գրառմանը BuzzFeed-ում, Twitter-ն արգելափակել է Meerkat-ի մուտքն իրենց «սոցիալական գրաֆիկ», այսպիսով դադարեցնելով Meerkat-ի գործառույթը: 

Twitter-ի ներկայացուցիչն այդ գրառմանը պատասխանում է, որ Meerkat-ի գործառույթը դադարեցնելը համապատասխանում է իրենց ներքին քաղաքականությանը: Սակայն, այսպիսի պատասխանը չի բացատրում իրենց արարքի իրական դրդապատճառը: Վերջերս Twitter-ը հայտարարեց, որ գնել է Periscope-ը, որը կատարում է նույն գործառույթն, ինչ Meerkat-ը:

Դեռևս անհայտ է Meerkat- ի վերաբերմունքը այս ամենի նկատմամբ: Այնուամենայնիվ դուք կարող եք դեռևս գրանցվել Meerkatում ձեր Twitterի տվյալներով և կիսվել ձեր տեսանյութերով: 

 
Կարճ հասցե: geek.am/u/4942.html
Twitter Vine Meerkat Twitter

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2587 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայկական WooChess–ը գրոսմայստերներին կկապի սկսնակ շախմատիստների հետ

Հայաստանում օրեցօր ստեղծվում են նոր սթարթափներ, յուրաքանչյուրը փորձում է լուծել որևէ խնդիր, լրացնել այն պակասը, որ զգացել է։ Սահմանում գլոբալ նպատակներ` հաջողված բիզնեսից մինչև աշխարհը ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Գործարկվել է Earlyone հերթերի հառավարման համակարգի մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը

Earlyone-ը Հերթերի Կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ Բջջային հավելված և Հերթերի Կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Microsoft ...

Business

image

Beeline-ը և «Զիգզագ» ընկերությունը գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վճարումով վաճառքի համատեղ ծրագիր

Beeline-ը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram