Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Օգտագործեք Ampere, որպեսզի համոզված լինեք, որ ձեր Android սարքը լիցքավորվում է պատշաճ կերպով
13/03/2015 23:56

Օգտագործեք Ampere, որպեսզի համոզված լինեք, որ ձեր Android սարքը լիցքավորվում է պատշաճ կերպով

Երբևէ մտածել եք, թե հնարավոր է, արդյո՞ք, որ ձեր Android սարքի հետ ներառված USB մալուխը կամ AC ադապտերը թերի են աշխատում: Այժմ դա հնարավոր է ստուգել:

Ampere-ն անվճար հավելված է՝ հատուկ նախատեսված Android սարքերի համար, որն աշխատում է Android 4.0.3 և ավելի տարբերակի հիման վրա: Նպատակն է վնասարզերծել կասկածելի թվացող USB մալուխը կամ AC ադապտերը:

Հավելվածը ներբեռնելուց հետո, միացրեք այն և սպասեք մինչև կցուցադրվեն այն միլիամպերը, որոնք օգտագործվում են ձեր սարքի մեջ: Հիշեք այդ թվերը, քանի որ դրանք հետագայում պետք կգան համեմատելու համար: Հաջորդիվ, միացրեք ձեր սարքը լիցքավորիչին: Սպասեք մինչև ձեր սարքը ցույց կտա նոր թվեր: Այժմ ուշադրություն դարձրեք ձեր AC ադապտերի վրա նշված ելքային տվյալներին: Յուրաքանչուր AC ադապտեր ունի իր ելքային տվյալները: 

Երբ միացնում ենք, օրինակ Nexus 6-ը լիցքավորիչին, էկրանին երևում է 200-240 միլիամպեր: Համեմատելով այս թվերը այն թվերի հետ, որոնք երևացել են մինչև լիցավորիչին միացնելը (300 միլիամպեր), կարելի է ենթադրել, որ սարքը աշխատում է պատշաճ կերպով:
 
Եթե թվերի մինչև տարբերությունը շատ մեծ է, ապա USB մալուխը և AC ադապտերը վատ են աշխատում: 
 
Սակայն, Play Store-ի ցուցակում կան սարքեր, որոնք հավելվածի հետ չեն կարող աշխատել, ինչպես նաև լինում է այնպես, որ հավելվածի հիմնական ուղեցույցը չի կարողանում ցույց տալ համապատասխան ճշգրտություն: Այլ կերպ ասած, պետք չի քցել ձեր մուլտիմետրը: