Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 13/02/2015
13/02/2015 14:26

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 13/02/2015

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2015թ.-ի փետրվարի 13-ի դրությամբ:

iPhone – ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածների հնգյակը բացում է WiFi Map հավելվածը: Երկրորդ հորիզոնականում է ZigZag բջջային խաղը, երրորդում՝ Viber հաղորդակցման հարթակը: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները բաժին են ընկել համապատասխանաբար Facebook Messenger հաղորդակցման հարթակին ու Facebook սոցիալական ցանցի հավելվածը: 

iPad – այստեղ առաջատարը ZigZag բջջային խաղն է: Երկրորդ հորիզոնականում VK for iPad հավելվածն է: Երրորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել WiFi Map հավելվածին: Չորրորդ տեղում Snow Blower Truck Sim 3D խաղն է, իսկ հնգյակը եզրափակում է Hello Kitty Nail Salon հավելվածը:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. Sevak Poems` հավելված, որտեղ ներկայացված են Պարույր Սևակի բանաստեղծությունները: 2. Online Armenian TV` հայկական հեռուստաալիքների հավելված: 3. Idram` ինտերնետ վճարային համակարգի հավելված:  4. Armenian Keyboard for iPhone and iPad` հայերեն ստեղնաշար: 5. ArmKeyboard for iOS 8 & iOS 7` հայերեն ստեղնաշար՝ նախատեսված iOS 8 և iOS 7 հարթակների համար: 

iPad – 1. HayTar` հայերեն ստեղնաշար: 2. BlotClub` բազար բլոտ թղթախաղի հայկական հարթակի հավելված: 3. Armenia Radio Live՝ հավելված, որը հնարավորություն է տալիս վայելել հայկական ռադիոալիքները: 4. ArmKeyboard for iOS 8 & iOS 7` հայերեն ստեղնաշար՝ նախատեսված iOS 8 և iOS 7 հարթակների համար: 5. Hayeren` iOS սարքերի համար նախատեսված հայերերն ստեղնաշար: