Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը
11/02/2015 23:19

Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Արցախ» ռոումինգ ծառայության գործարկման մասին կախավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում: Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը և դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե:  

«Beeline-ը շարունակում է ներդնել նոր ծառայություններ, որոնք մեր բաժանորդներին կապահովեն որակյալ կապով և մատչելի սակագներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև դրա սահմաններից դուրս: «Արցախ» ռոումինգ նոր առաջարկը Beeline-ի հերթական քայլն է, որը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել պարզ և հարմար ծառայություններից` գտնվելով ԼՂՀ տարածքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Արցախ» ծառայությունը կարելի է ակտվացնել` հավաքելով *355# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *350#: Նախքան ծառայությունը միացնելը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոումինգը` ուղարկելով #351*0000# հրահանգը: Ծառայության միացման արժեքը 200 դրամ է, ներառյալ ԱԱՀ:  

Beeline կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, կարող են նաև կատարել անվճար զանգեր +37480000612 տեղեկատու համարին մինչև մայիսի 31-ը:  

Նշենք, որ Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: Նոր ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: