Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կախված հետնամասի կափարիչի ընտրությունից՝ փոխվելու են նաև Galaxy S6-ի հնարավորությունները
29/01/2015 13:43

Կախված հետնամասի կափարիչի ընտրությունից՝ փոխվելու են նաև Galaxy S6-ի հնարավորությունները

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Samsung ընկերությունը սարքի ֆունկցիոնալ հնարավորությունները հետնամասի փոխարինվող կափարիչների միջոցով ընդլայնելու տեխնոլոգիայով հետաքրքրված լինելուց բացի, հասցրել է անգամ փորձարկել այն: Առաջին անգամ վերոհիշյալ տեխնոլոգիան ներկայացվելու է Galaxy S6 սմարթֆոնի միջոցով, որի հնարավորությունները, կախված կափարիչի ընտրությունից, փոխվելու են: 

Վերջին տվյալների համաձայն՝ սարքն ունենալու է երեք կափարիչ, որոնցից առաջինը հնարավորություն է տալու անլար եղանակով լիցքավորել սմարթֆոնը, երկրորդը լրացուցիչ ոսպնյակների միջոցով ընդլայնելու է տեսախցիկի հնարավորությունները, իսկ երրորդ կափարիչը ծառայելու է որպես E-Ink տեխնոլոգիայով պատրաստված լրացուցիչ դիսփլեյ: 

Իսկ թե արդյո՞ք այս ամենը համապատասխանում է իրականությանը, կկարողանանք պարզել միայն մարտի 2-ին կայանալիք Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ: