Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Twitter-ում ավելացել է խմբակային չաթի և տեսանյութերի ներբեռնման հնարավորություն
29/01/2015 11:57

Twitter-ում ավելացել է խմբակային չաթի և տեսանյութերի ներբեռնման հնարավորություն

Twitter միկրոբլոգերի կայքը համալրվել է երկու նոր ֆունկցիայով: Այսուհետ օգտատերերը հնարավորություն կունենան շփվելու ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի հոգու հետ՝ խմբակային չաթի միջոցով, որի մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 20 հոգու: Մոտակա մի քանի օրվա ընթացքում հասանելի կլինեն ֆունկցիայի ինչպես Android և iOS, այնպես էլ Web տարբերակները: 

Երկրորդ նորույթը վերաբերում է վիդեո-թվիթերին, որոնք օգտատերերը կարող են տեսագրել և կայք ներբեռնել սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով: Տեսանյութի առավելագույն տեսողությունը 30 վայրկյան է: Օրեր անց iOS օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու այս ֆունկցիայից, իսկ ինչ վերաբերում է Android տարբերակին, ապա այն կգործարկվի ավելի ուշ:  

Ավելացնելով խմբակային չաթի գործառույթը՝ Twitter-ը ներթափանցում է հաղորդակցման հարթակների տարածք: Մնում է միայն սպասել և տեսնել՝ արդյո՞ք ծառայությանը կհաջողվի այս ոլորտում ամրացնել իր դիրքերը, թե՞ ջանքերն, այնուամենայնիվ, ապարդյուն են: