Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Be My Eyes հավելվածը կույրերին «տեսնելու» հնարավորություն կտա
23/01/2015 11:17

Be My Eyes հավելվածը կույրերին «տեսնելու» հնարավորություն կտա

Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ առօրյա կյանքում մի շարք խնդիրների հետ են բախվում, իսկ դրանք հաղթահարելը երբեմն մեծ դժվարություններ է առաջացնում: Որպես օրինակ կարելի է դիտարկել ապրանքների պիտանիության ժամկետի ստուգումը: Նորմալ տեսողություն ունեցող մարդկանց համար այդ գործընթացը որևէ բարդություն չի առաջացնում, սակայն նույնը չի կարելի ասել կույրերի մասին:    

Դանիացի ծրագրավորող Հանս Յորգեն Վիբերգը իր Be My Eyes նոր հավելվածով փորձել է օգնել կույր և տեսողական տարատեսակ խնդիրներ ունեցող մարդկանց հաղթահարել այդ տեսակի խնդիրները: Հավելվածը հնարավորություն է տալիս տեսազանգեր իրականացնել, տեսախցիկին մոտեցնել հետաքրքրող օբյեկտը և կամավորների օգնությամբ ստանալ բոլոր հարցերի պատասխանները: 

Be My Eyes հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS օգտատերերի համար, սակայն մոտ ապագայում կթողարկվի նաև Android տարբերակը: