Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտնի են LG G4 սմարթֆոնի տեխնիկական հատկությունները
19/01/2015 14:15

Հայտնի են LG G4 սմարթֆոնի տեխնիկական հատկությունները

Ցանցում ավելի ու ավելի են շատանում LG ընկերության նոր` G4 մոդելի սմարթֆոնի տեխնիկական հատկությունների վերաբերյալ վարկածները: Դրանցից մի քանիսն արդեն հաստատվել են: 

Հայտնի է դարձել, որ Snapdragon 810 պրոցեսորը, որով, ամենայն հավանականությամբ, աշխատելու է սարքը, գերտաքացման հետ կապված որոշ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով Samsung-ն, օրինակ, որոշել է դրա փոխարեն օգտագործել Exynos սեփական արտադրության պրոցեսորները: LG ընկերությունը ևս սեփական արտադրության պրոցեսորներ ունի, սակայն դրանք զգալիորեն զիջում են Snapdragon շարքի պրոցեսորներին: 

Ենթադրվում է, որ սարքն ունենալու է 16 Մպ տեսախցիկ, 3 կամ 4 Գբ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև ստիլուս, որը LG G4-ին կդարձնի Galaxy Note 4 սմարթֆոնի մրցակիցը: