Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ի մոդուլային սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2015 թվականին
16/01/2015 11:38

Google-ի մոդուլային սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2015 թվականին

Google ընկերության Project Ara մոդուլային սմարթֆոնների վաճառքը մեկնարկելու է 2015 թվականի վերջին: Այս մասին հայտնի է դարձել հունվարի 14-ին կայացած կոնֆերանսի ժամանակ:

Սմարթֆոնների վաճառքը մեկնարկելու է Պուերտո Ռիկոյում, իսկ իրականացվելու է այն բեռնատար ավտոմեքենաների միջոցով: Սարքը գնելուց առաջ մարդիկ հնարավորություն են ունենալու փորձարկել այն և ծանոթանալ բոլոր առանձնահատկություններին: Ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում կարճ ժամանակ անց Project Ara մոդուլային սմարթֆոններոը հասանելի կլինեն նաև այլ երկրներում: 

Հիշեցնենք, որ ընկերությունը վերջերս ներկայացրել էր Spiral 2 կոդային անվանմամբ նախատիպը, իսկ այժմ աշխատում է նոր՝ Spiral 3 մոդելի վրա: 

Որոշ փորձագետների համոզմամբ՝ ապագայում բջջային տեխնոլոգիաների հիմք են հանդիսանալու մոդուլային սմարթֆոնները, որոնց գլխավոր առավելությունն անսպառ մրցունակությունն է: