Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6S-ի տեսախցիկը հեղաշրջում է խոստանում
14/01/2015 13:33

iPhone 6S-ի տեսախցիկը հեղաշրջում է խոստանում

Թվում է, թե iPhone-ը հիմա էլ կատարյալ է: Այն պատրաստված է ամուր երկաթից, ունի բարձրորակ դիսփլեյ, հագեցած է մի շարք հնարավորությւոններով և առավելություններով: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է արդարացնել նոր սերնդի iPhone ձեռք բերելու միլիոնավոր մարդկանց ցանկությունը: Պատասխանն այս անգամ կատարելագործված տեսախցիկն է:

Բազմաթիվ աղբյուրների հավաստմամբ՝ iPhone 6S -ը «զինված» է լինելու տեսախցիկով, որի օբյեկտիվը բաղկացած է լինելու ֆոկուսային հեռավորությունը փոփոխելու հատկությամբ հագեցած մի քանի ոսպնյակից: Եթե լուրերն ի վերջո հաստատվեն, iPhone 6S-ը կարող է մեծ հեղաշրջում առաջացնել բջջային սարքերի ոլորտում: Բացի այդ, նոր սերնդի սմարթֆոնն աշխատելու է շատ ավելի հզոր՝ Apple A9 պրոցեսորով: Նախնական տվյալների համաձայն՝ սարքի դիզայնն արմատական փոփոխությունների չի ենթարկվելու:  

Ինչպես ցույց է տվել տարիների փորձը, Apple-ի բոլոր նոր սմարթֆոնները թողարկվում են տարեվերջին մոտ: Ենթադրում ենք, որ iPhone 6S-ը ևս բացառություն չի դառնա և կթողարկվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: