Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մարտին պաշտոնապես ներկայացվելու է Samsung Galaxy S6 մոդելի սմարթֆոնը
14/01/2015 12:40

Մարտին պաշտոնապես ներկայացվելու է Samsung Galaxy S6 մոդելի սմարթֆոնը

Փետրվարին մեկնարկում է Samsung Galaxy S6 սմարթֆոնի արտադրությունը, ինչից ամիջապես հետո այն վաճառքի կներկայացվի կորեական շուկայում:   

Ներկայացվելու է սմարթֆոնի երկու տարբերակ՝ Galaxy S6 և S6 Edge: Ենթադրվում է, որ սարքերից երկուսն էլ ունենալու են 2560 x 1440 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց Quad HD դիսփլեյ և 3 Գբ օպերատիվ հիշողություն: 

Samsung Galaxy S6-ն աշխատելու է ութ միջուկանի Qualcomm Snapdragon 810 կամ Samsung Exynos 7420 պրոցեսորով, իսկ որպես ծրագրային միջուկ օգտագործվելու է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը: Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ S6 Edge-ն ունենալու է 16 Մպ տեսախցիկ, իսկ Galaxy S6-ը՝ 20 Մպ: 

Ինչ վերաբերում է սարքի արտահանմանը այլ երկրներ, ապա դա տեղի է ունենալու Galaxy S6-ի պաշտոնական շնորհանդեսից հետո, որը կկայանա մարտին՝ MWC 2015 ցուցահանդեսի շրջանակներում: