Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lamborghini 88 Tauri սմարթֆոնը 6000 ԱՄՆ դոլար է արժենալու
13/01/2015 14:09

Lamborghini 88 Tauri սմարթֆոնը 6000 ԱՄՆ դոլար է արժենալու

Lamborghini ընկերությունը CES 2015 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց 88 Tauri մոդելի սմարթֆոնը, որի արժեքը կազմելու է 6000 ԱՄՆ դոլար: 

Ինչ վերաբերում է սարքի տեխնիկական հատկություններին, ապա այն աշխատում է 2,3 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով, հագեցած է 1920х1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց էկրանով: Սելֆիի սիրահարներին Tonino Lamborghini 88 Tauri-ն առաջարկում է 5 Մպ դիմային և 20 Մպ հիմնական տեսախցիկներ: Որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Android 4.4 օպերացիոն համակարգը: 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ 88 Tauri-ն առաջին երկքարտանի սմարթֆոնն է, որի՝ SIM-քարտերի համար նախատեսված երկու բնիկներն էլ հագեցած են 4G կապի հնարավորությամբ: