Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինչպե՞ս խաբել Google-ին և «Inbox» հավելվածի հրավեր ստանալ
13/01/2015 13:39

Ինչպե՞ս խաբել Google-ին և «Inbox» հավելվածի հրավեր ստանալ

Որոշակի հետաքրքրրություն առաջացնելու նպատակով Google-ն իր նոր՝ «Inbox» փոստային ծառայությունից օգտվելու հնարավորություն է ընձեռում միայն այն օգտատերերին, ովքեր հատուկ հրավեր են ստանում ընկերության կողմից, ընդ որում՝ ոմանք այն ստանում են անմիջապես հաջորդ օրը, իսկ ոմանք ստիպված են լինում սպասել շաբաթներ շարունակ:  Այս կապակցությամբ առաջարկում ենք «Inbox»-ում գրանցվելու մի տարբերակ, որից օգտվելու դեպքում հատուկ հրավեր ունենալու անհրաժեշտություն չի առաջանա: 

Գրանցման համար անհրաժեշտ կլինի՝

  • Ընկերոջ՝ ակտիվացված «Inbox» հավելվածով  Google օգտահաշիվ
  • iOS կամ Android սարք: 
 

1. Ներբեռնում ենք «Inbox»-ը սմարթֆոնի վրա:

2. Սմարթֆոնին ենք միացնում ընկերոջ Google օգտահաշիվը:

  • Android՝  օգտահաշիվներ – ավելացնել Google օգտահաշիվ:
  • iOS` օգտահաշվի միջոցով մուտք ենք գործում Google-ի ցանկացած հավելված (Chrome, YouTube, Gmail)
 

3. Բացում ենք «Inbox»-ն ու ընկերոջ օգտահաշվից հաստատում ենք մուտքը: 

4. «Inbox»-ի կարգավորումներում ակտիվացնում ենք հավելվածը:

5. Սարքից ջնջում ենք ընկերոջ օգտահաշիվը: 

  • Android` կարգավորումներ – օգտահաշիվներ – ջնջել Google օգտահաշիվը:
  • iOS` մուտք ենք գործում Google-ի ցանկացած հավելված և ջնջում օգտահաշիվը: 
 
 

6. Սեփական օգտահաշվից մուտք ենք գործում «Inbox»:

Նշենք, որ այս ճանապարհով հավելվածից օգտվելու հնարավորություն ստանալու դեպքում մեկ այլ օգտատիրոջ այն փոխանցելու տարբերակ այլևս չի լինի: