Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kodak ընկերությունը ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը
12/01/2015 12:07

Kodak ընկերությունը ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը

CES 2015 ցուցահանդեսի շրջանակներում Kodak ընկերությունը վերջապես ներկայացրեց իր առաջին՝ IM5 մոդելի սմարթֆոնը: Սարքը մշակվել է Bullitt Group ընկերության հետ համատեղ: Այն ստացել է 1920х1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց դիսփլեյ, 1,7 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, իսկ աշխատանքի հիմքում ընկած է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: 

Սմարթֆոնը հագեցած է 2 տեսախցիկներով՝ 5 Մպ դիմային և 13 Մպ հիմնական, որոնցից առաջինը նախատեսված է սելֆիի ու տեսազանգերի, իսկ երկրորդը՝ լուսա և տեսանկարահանման համար: 

Kodak IM5 վաճառքում կհայտնվի այս տարվա առաջին եռամսյակում, իսկ մոտավոր գինը կկազմի 250 ԱՄՆ դոլար: