Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ձայնային օնլայն թարգմանչի նոր համակարգ է մշակում
12/01/2015 14:06

Google-ը ձայնային օնլայն թարգմանչի նոր համակարգ է մշակում

Վերջերս Microsoft ընկերությունը ներկայացրեց Skype-ի նորացված տարբերակը, որը համալրվել էր ձայնային օնլայն թարգմանչի գործառույթով: Այժմ նման ծառայություն է առաջարկում նաև Google-ը: 

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, մոտ ապագայում Google ընկերությունը մտադիր է գործարկել Google Translate Android հավելվածի նոր տարբերակ, որը հատուկ համակարգի միջոցով օգտատիրոջ խոսքը իրական ժամանակում թարգմանում է մի լեզվից մյուսը: 

Ձայնային օնլայն թարգմանչից զատ ընկերությունը ներկայացնելու է ևս մեկ նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալու սմարթֆոնի տեսախցիկի միջոցով տեքստեր թարգմանել: Թե երբ է Google-ը պաշտոնապես ներկայացնելու այդքան սպասված նոր ֆունկցիաները, առայժմ հայտնի չէ: Մնում է միայն հուսալ, որ երկար սպասելու անհրաժեշտություն, ամեն դեպքում, չի առաջանա: