Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար
29/12/2014 13:45

Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Beeline-ը հայտարարում է հատուկ ամանորյա ակցիայի անցկացման մասին` ֆիքսված կապի բաժանորդների համար: 2015թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կարժենան 0 դրամ:

«Տարեվերջին Beeline-ը ներկայացրեց մի շարք անակնկալներ հաճախորդների համար: Ֆիքսված կապի բաժանորդներին մեր հերթական նվերը նրանց հնարավորություն կընձեռի հունվարի 1-ին շնորհավորել իրենց մտերիմներին ու հարազատներին Հայաստանում և Արցախում միանգամայն անվճար: Սրտանց շնորհավորում եմ Beeline բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում, որ 2015 թվականը նրանց պարգևի ավելի շատ հաճելի անակնկալներ, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ», – նշեԼ է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:      

Նշենք, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

Beeline-ից տեղեկացնում են, որ 2014թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե: