Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Նոր մանրամասներ YotaPhone 3-ի մասին
27/12/2014 16:49

Նոր մանրամասներ YotaPhone 3-ի մասին

Ռուսական YotaPhone սմարթֆոնի նոր մոդելը կարող է վաճառքում հայտնվել արդեն մեկ-մեկուկես տարուց: Այս մասին հայտնել է Yota Devices ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովը:

«Մենք ակտիվորեն զբաղվում ենք YotaPhone 3-ի ստեղծմամբ, սակայն հեռախոսի ներկայացման հստակ ամսաթիվը դժվարանում եմ նշել»,- ասել է ղեկավարը: Նա նաև հավելել է, որ ներկայում Yota Devices-ը աշխատում է տեխնոլոգիական մի շարք նորարարությունների վրա, որոնք կհայտնվեն սմարթֆոնի` արդեն մյուս տարբերակում: Այդ նորույթների թվում է վիրտուալ տեսախցիկի և հեռախոսի վրա ընկնող արևի լույսի հաշվին լիցքավորվող մարտկոցի ստեղծումը:

Հիշեցնենք, որ YotaPhone սմարթֆոնի երկրորդ մոդելը պաշտոնապես ներկայացվել էր այս տարվա դեկտեմբերի սկզբին: