Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ARYA. Հավելված, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը
16/12/2014 11:27

ARYA. Հավելված, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը

Սթարթափերների մի խումբ Ամստերդամում գործակել է ARYA նախագիծը, որը ներկայացվել է Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Դրամահավաքի շրջանակներում նախագծի հեղինակները նախատեսում են 15 000 ԱՄՆ դոլար ներգրավել: Այս գումարը հնարավորություն կտա ստեղծել մի հավելված, որը կօգնի պայքարել ճգնաժամի դեմ: Այն նախատեսված է լինելու ինչպես Android, այնպես էլ iOS սմարթֆոնների համար: 

Ստորև ներկայացված տեսանյութում նախագծի հեղինակները նշում են, որ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդները բուժման ընթացքում օրագրեր են վարում: Իրենց նոթերում վերջիններս նկարագրում են իրենց պահվածքը, տրամադրվածությունը, ապագայի պլանները և այլն: Դա արվում է նրա համար, որ բժիշկն ավելի ուշ կարողանա վերլուծել գրառումները և որոշել բուժման հետագա ընթացքը: 

Սթարթափերների կարծիքով՝ բուժման վերոհիշյալ մեթոդը կարող է ձանձրացնել հիվանդներին և պատճառ դառնալ, որպեսզի նրանք հրաժարվեն շարունակել բուժումը: Հենց այդ պատճառով էլ հոլանդացիները որոշեցին ստեղծել նման դեպքերի համար նախատեսված ARYA հատուկ հավելվածը: 

ARYA-ն, անկախ ճգնաժամի մեջ գտնվող հիվանդի գտնվելու վայրից, թույլ է տալիս հոգեկան վիճակի մասին տվյալները ներմուծել հավելված և անմիջապես ուղարկել բուժող բժշկին, ով համակարգչի միջոցով կկարողանա հետևել հիվանդության ընթացքին և պատրաստվել հիվանդի հետ առաջիկա հանդիպմանը: