374
21
2808
Instagram-ն իր ակտիվ օգտատերերի քանակով գերազանցել է Twitter-ին

Instagram-ն իր ակտիվ օգտատերերի քանակով գերազանցել է Twitter-ին

Ներկա պահին Instagram-ն իր օգտատերերի քանակով գերազանցում է Twitter-ին: Այս մասին իր պաշտոնական բլոգում հայտնել է ֆոտոծառայության գլխավոր տնօրեն Քեվին Սիսթրոմը: Նրա խոսքերով՝ ամսական Instagram-ից օգտվողների թիվը գերազանցել է 300 միլիոնը (Twitter-ում գրանցված օգտատերերի թիվը կազմում է 284 միլիոն): 

Սիսթրոմը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Instagram-ում մի քանի նորարարություն է գործարկվելու: Մասնավորապես, խոսքը կեղծ օգտահաշիվների դեմ պայքարի մասին է: Հատուկ ստուգման են ենթարկվելու հայտնի մարդկանց էջերը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տարբերել դրանք բազմաթիվ նմանակներից: 

Բացի այդ, գործարկվելու է համակարգ, որի միջոցով հնարավոր է լինելու բացահայտտել սպամ պարունակող էջերը, որոնք ոչ թե ժամանակավորապես արգելափակվելու են, այլ անմիջապես ջնջվելու են կայքից: Սիսթրոմը նաև զգուշացրել է, որ նոր համակարգի ներմուծումը կարող է որոշ օգտատերերի հետևորդների քանակի կրճատման հանգեցնել: 

Կարճ հասցե: geek.am/u/4655.html
Twitter Instagram Քեվին Սիսթրոմ Twitter

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2622 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Apple-ը թողարկել է կարմիր գույնի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններ

Apple կորպորացիան հերթական անգամ թողարկել է iPhone սմարթֆոնի կարմիր տարբերակը։ Այս անգամ խոսքը iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների մասին է։ Apple կորպորացիան կարմիր ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Beeline. ծախսերի ստուգման հնարավորություն՝ SMS-ի միջոցով

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, ...

Various

image

Կանխվել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS