Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գրկախառնվելու ցանկությու՞ն ունեք, ներբեռնե՛ք Cuddlr հավելվածը
10/12/2014 16:09

Գրկախառնվելու ցանկությու՞ն ունեք, ներբեռնե՛ք Cuddlr հավելվածը

Գուցե տարօրինակ հնչի, բայց Cuddlr-ը մի հավելված է, որն անծանոթ մարդկանց ֆիզիկական կոնտակտ հաստատելու հնարավորություն է տալիս՝ առանց հետագա բացատրությունների անհրաժեշտության: Ավելին` «գրկախառնվել» բառը Cuddlr-ում շատ ավելի լայն իմաստ է ձեռք բերում: Կարելի է, օրինակ, որևէ օգտատիրոջ խնդրել, որպեսզի նա Ձեր ձեռքը բռնած խանութ ուղեկցի Ձեզ կամ էլ շոյի Ձեր մազերը: 

Հավելվածը ներբեռնելուց և ակտիվացնելուց հետո այն ցույց կտա, թե որ օգտատերերն են Ձեզ ամենամոտը գտնվում և տվյալ պահին օնլայն ռեժիմում են: Եթե որևէ մեկը Ձեզ գրկախառնվելու առաջարկ է անում, մտածելու ժամանակն այնքան էլ երկար չէ, քանի որ առաջարկն ուժի մեջ է մնում միայն 15 րոպե: Հավելվածը մի քանի հաղորդագրությամբ փոխանակվելու հնարավորություն է տալիս, որպեսզի օգտատերերը կարողանան որոշել հանդիպման վայրն ու ժամը: 

Cuddlr-ն առայժմ հեռու է իդեալական լինելուց: Կան մի շարք թերություններ, որոնք ժամանակի ընթացքում, հուսով ենք, կշտկվեն: Դրանցից մեկն այն է, որ հավելվածը նոր նկարներ ներբեռնելու հնարավորություն չի տալիս, այն օգտագործում է Facebook-ի օգտահաշվի նկարը: Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են նոր ծանոթություններ ձեռք բերել, առաջարկում ենք առանց երկար մտածելու ներբեռնել հավելվածը: Այն արդեն հասանելի է iOS սարքերի համար: Մոտ ապագայում կգործարկվի նաև Cuddlr-ի Android տարբերակը: