Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung ընկերությունն աշխատում է Galaxy S6 սմարթֆոնի վրա
05/12/2014 22:50

Samsung ընկերությունն աշխատում է Galaxy S6 սմարթֆոնի վրա

Samsung Galaxy S5 սմարթֆոնի թողարկումից գրեթե մեկ տարի է անցել, իսկ դա նշանակում է, որ ընկերությունն այժմ նոր սմարթֆոնի մշակման ուղղությամբ է աշխատում: Այս մասին լուրերը բազմիցս են հայտնվել համացանցում: Կա վարկած, որ նոր մոդելը, ինչպես և Galaxy Note Edge-ը, ունենալու է ճկվող կորպուս:

Այս անգամ Samsung ընկերության նոր սմարթֆոնի մասին տվյալները հրապարակվել են AnTuTu կայքում: Հայտնի է դարձել, որ նորույթն աշխատելու է Exynos 7420 պրոցեսորով, ունենալու է 1440×2560 պիքսել թույլատրությամբ 5,5 դյույմանոց էկրան, 32 Գբ մշտական հիշողություն, ինչպես նաև 5 Մպ դիմային և 20 Մպ հիմնական տեսախցիկներ: Սարքի աշխատանքն ապահովելու է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը: Samsung Galaxy S6-ի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չէ: Մնում է միայն հուսալ, որ այն կներկայացվի 2015 թվականի հունվարի սկզբին կայանալիք CES ցուցահանդեսի շրջանակներում: